Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Մինչ ադ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նա այսօր, փետրվարի 4-ին, կմասնակցի նաև «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ «Եղբայրության» տակ տվյալ դեպքում հասկացվում է հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների վիճակը։ Դա հնարավոր է դարձել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման միջոցով, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։