Աջափնյակի կրակոցների գործով կա ձերբակալված. մանրամասներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին Araratnews-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ անձ մահացել էր։

Քաղաքացիներն ահազանգում են՝ էլեկտրաէներգիայի համար վճարել են կրկնակի, եռակի շատ. Գառնիկ Դանիելյան

Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային…

ՔՈԳՎ ծառայողները հերթական խոշոր բացահայտմամբ այս անգամ հայտնաբերել են 1 կգ 218 գրամ մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրին փետրվարի 13-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցելով՝ քրեական ոստիկանները Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա … Read more

Ո՞վ և ինչո՞ւ է դատավորների կոռուպցիոն ռիսկերի զեկույցներն արխիվացրել՝ առանց քննության

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը լուրջ հարցեր է առաջացնում Կոռուպցիայի կանխարգելմանհանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթից երևում է, որ դատավորների հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին պատրաստված ծառայողական նյութերը փակվել են՝ առանց պատշաճ ուսումնասիրության և առանց հանրային հաշվետվողականության։ Խոսքը վերաբերում է հանձնաժողովի աշխատակից Սյուզաննա Օհանյանի կողմից դեռևս 2022 թվականին կազմված երկու ծառայողական զեկույցներին՝ № … Read more

Արհեստական բանականությունից մինչև մշակութային ծրագրեր․ Ժաննա Անդրեասյանի և ՄԹ դեսպանի հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ … Read more