Halapenyo
ԱԱԾ-ն՝ գերիների վերադարձի մասին
2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Միջազգային գործընկերներին են ներկայացվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջնահերթությունները
Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Կարապետյանը և Գևորգ Քոչարյանը միջազգային գործընկերների են ներկայացրել նախարարության համակարգմամբ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները, առկա կարիքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից իրականացված գնահատման արդյունքներով մշակված նոր ծրագիրը։Բացման խոսքում Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գործընկերներին՝ կատարված աշխատանքի համար և ներկայացրել է կատարված բարեփոխումների … Read more
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը վերադարձել են Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»։
Միջազգային գործընկերներին են ներկայացվել ՀՀ ՔԿԱԳ համակարգի զարգացման ուղին և և զարգացման հեռանկարները
Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության կառավարության կենտրոնական վիճակագրական կազմակերպության ներկայացուցիչներին: Մարինե Յայլախանյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ համակարգի զարգացման ուղին, իրականացված բարեփոխումները, էլեկտրոնային կառավարման միասնական համակարգերի ներդրման փորձը, պետական համակարգերի փոխգործելիությունը և զարգացման հեռանկարները:Իրաքի Հանրապետության գործընկերները նշել են, որ կարևորում են ՀՀ ՔԿԱԳ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները՝ ակնկալելով … Read more
Մոտենում է Դարձի՛ր կամավոր ծրագրի նախապատրաստական փուլի ավարտը
Մոտենում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի նախապատրաստական փուլի ավարտը: Ծրագրի մասնակիցներն անցում են մեկօրյա նախապատրաստական դասընթացներ, որից հետո կմեկնարկի ծրագրի հիմնական փուլը:
Իրանում իրավիճակը փրկություն է ԵՄ-ի համար․ Զախարովա
Եվրամիությունն Իրանում իրավիճակն օգտագործում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջներից ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ձեզ չի թվում, որ Իրանում տիրող իրավիճակը ԵՏՄ պաշտոնյաների համար փրկություն է դարձել շեղելու իրենց բնակչության ուշադրությունը այն հանգամանքից, որ իրենցից խլում են կղզին», – նշել Է դիվանագետը։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի … Read more
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում արդյունավետ գործընկերության համար, որի շնորհիվ հնարավոր է եղել արդարադատության ոլորտում գործուն արդյունքների հասնել։ Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արդարադատության նախարարությունն … Read more
Bot Verification
Հայաստանին հաջողվել է անկայունության գլոբալ միջավայրում կայունություն բերել տարածաշրջանին և երկրի համար լայն հնարավորություններ բացել: Նման համոզմունք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում: Անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանային և գլոբալ անորոշություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի և նրա անվտանգային միջավայրի վրա՝ Գրիգորյանը պատասխանեց, … Read more