Իրանում իրավիճակը փրկություն է ԵՄ-ի համար․ Զախարովա

Եվրամիությունն Իրանում իրավիճակն օգտագործում է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջներից ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ձեզ չի թվում, որ Իրանում տիրող իրավիճակը ԵՏՄ պաշտոնյաների համար փրկություն է դարձել շեղելու իրենց բնակչության ուշադրությունը այն հանգամանքից, որ իրենցից խլում են կղզին», – նշել Է դիվանագետը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ հենց Գրենլանդիայի հարցն այժմ պետք է անհանգստացնի Եվրամիությանը, բայց դա տեղի չի ունենում։

Leave a comment