Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ առողջապահության նախարարի հետ քննարկում են Առողջապահության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը: «Կհնչեցնենք նաև քաղաքացիների շրջանում կուտակված հարցերը։ Հետևեք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին ուղիղ հեռարձակմամբ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը: