Սիրիայում ռուսական ռազմաբազաների թեման եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաայի միջև բանակցությունների օրակարգում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազաներին, այդ թեման եղել է բանակցությունների օրակարգում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք որոշումներ են կայացվել Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Կրեմլում ռուս-սիրիական բանակցությունները հիմնականում կենտրոնացած են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը և Սիրիան առևտրատնտեսական հարցերում համագործակցության լայն ներուժ ունեն, փոխադարձ հետաքրքրություն կա։
«Դրանք (բանակցությունները – խմբ.) նվիրված են եղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացմանը։ Բավական լայն ներուժ և փոխադարձ հետաքրքրվածություն կա», – ասել է Պեսկովը։
Նշենք, որ ալ Շարաան հերթական աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում և հունվարի 28–ին բանակցություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ռուս-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր և կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Առաջնորդները կանդրադառնան նաև Սիրիայում ռուսաստանցի զինվորականների ներկայությանը։