Եվս մեկ կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Արայիկ Հարությունյան

Փետրվար 22,2026 22:48 Փետրվարի 21-ին ևս մեկ կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պայմանավորվել ենք, որ կոմունիկացիայի այս ձևը կլինի շարունակական, որովհետև ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն ձևն «առաջին ձեռքից» տեղեկատվության փոխանցումն է: Սա վերջին հանդիպումն էր Հարավային Կալիֆոռնիայում, վաղը վերադառնում ենք Երևան։ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի … Read more

Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN | ՄԱՄՈՒԼ.ամ

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հաղորդում է, որ Ուկրաինան բախվում է խորը ժողովրդագրական ճգնաժամի։     «Ուկրաինայում ծնելիության մակարդակը կտրուկ անկում է ապրում: Երկիրը նաև ցնցող կորուստներ է կրել ռազմաճակատում, և միլիոնավոր մարդիկ փախել են արտասահման, ինչը հանգեցրել է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկին»,- նշվում է հոդվածում։ Հեռուստաալիքը նաև մեջբերել է Ուկրաինայի ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա … Read more

Հայ մարզիկների արդյունքները՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն էր: Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14․966 միավորով։ Հայաստանի մյուս … Read more

Խամզատ Չիմաևը գնահատել է Արման Ծառուկյանի շանսերը չեմպիոնական մենամարտում

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաևը կիսվել է աշխարհի լավագույն լիգայի թեթև քաշային կարգի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի կարիերայի հեռանկարների մասին իր կարծիքով։ «Ինձ թվում է՝ Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը վաղուց է վաստակել։ Բայց UFC-ում երբեմն տարօրինակ բաներ են անում, այնպես չէ՞։ Դա նրանց բիզնեսն է։ Հուսով եմ՝ նրան կտան իր հնարավորությունը։ Ես տեսնում եմ, … Read more

ՆԳՆ-ն հաստատել է` տեղի ունեցածն ինքնասպանություն է | ՄԱՄՈՒԼ.ամ

Փետրվարի 22-ին, ժամը 15:32-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:      Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ավարտին մոտեցող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիայի հավաքականը։ Վիճարկվեց մեդալների 116 հավաքածու։ Նորվեգացիները նվաճեցին 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ՝ սահմանելով ռեկորդ ինչպես ոսկե մեդալների, այնպես էլ ընդհանուր մեդալների քանակով (41 մեդալ)։ Նախորդ ռեկորդները ևս սահմանել էր Նորվեգիան՝ 2022-ին նվաճելով 16 ոսկե մեդալ, իսկ … Read more