Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել արգենտինական «Բելգրանոյի» կազմում։ Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 6-րդ տուրում «Բելգրանոն» 1:1 հաշվով է ավարտել «Դեֆենսա և Խուստիսայի» դեմ արտագնա հանդիպումը։ Լուկաս Սելարայանը 54-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել է խաղի հաշիվը, սակայն դաշտի տերերն ավելացված ժամանակում խփել են պատասխան գոլն ու խուսափել պարտությունից։ Դա 33-ամյա … Read more

Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը

Հենց այսպես էլ աշխատում ենք. «2022 – 2025 թթ. ՀՀ-ում միջին տնտեսական աճը կազմել է 7.8%, ինչը գործակալության կողմից գնահատվող 143 սուվերեն պետությունների շարքում ամենաարագ աճի տեմպերից մեկն է»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:   «S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի … Read more

Փակեք, էդ էլ փակեք. ձեզ միամիտի տե՞ղ եք դրել, իբր երեխաներին լավությո՞ւն եք անում

Ազգային կրթության խորհուրդը հետազոտություն է իրականացրել. սեպտեմբերի 1-ից Հայաստանի սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի 231 դպրոց փակվելու է, որը կազմում է ամբողջ հանրապետության դպրոցների 16,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր վեցերորդ դպրոց փակման ենթակա է։ Գյուղական բնակավայրերի յուրաքանչյուր երրորդ դպրոցը փակվելու է։  Փակվող դպրոցները հիմնականում Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում են։ Շիրակի լեռնային կարգավիճակ ունեցող … Read more

Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Փետրվարի 20-ին, ժամը 18։09-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը ժամը 19։25-ին և կանխել տարածումը։ Այրվել է խոտածածկույթ։