Որտեղի՞ց այդ փողը, եթե 2026 թ․ բյուջեյով թոշակների բարձրացում նախատեսված չէ, Արևմուտքի՞ց

Խմբագիր, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․  «Բոլոր «դափնիները» go to Նիկոլի քարոզչություն Ընդամենը մի ամիս առաջ Նիկոլը մարդկանց համոզում էր, որ թոշակը թեկուզ 10 հազար դրամով բարձրացնելը ոչ մի իմաստ ու նշանակություն չունի: Նախ դա այն գումարը չի, որ թոշակառուի կյանքում բան կփոխի, բացի դրանից, Նիկոլը, փրփուրը բերանին, պնդում էր, որ թոշակառուն չգիտի, թե ի՞նչ … Read more

Ով է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութի նմանվող զանգված տանելու մեջ կասկածվող փաստաբանը․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հասարակություն 25.02.2026 | 13:33 Պայուսակից թմրամիջոցի նմանվող զանգված հայտնաբերելու գործով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված տղամարդու նկատմամբ խափանման միջոց տնային կալանք և բացակայելու արգելք է կիրառվել։ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների … Read more

Զարուհի Բաթոյանը՝ կենսաթոշակների ավելացման մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել. Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 000 դրամով։ Հիմնական կենսաթոշակը 24 000-ից կդառնա 34 000 դրամ, նվազագույնը՝ 36 000-ից 46 000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։ 10 000 դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն … Read more

Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան վերականգնումը

«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։ Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։ Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ … Read more

Կարեն Եղիազարյանը հարցազրույց է տվել Los Angeles Times ամսագրին

Los Angeles Times (LA Times) միջազգային ամսագրի համարում Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը խոսել է բանկի ռազմավարության եւ թվային նորարարությունների մասին։ LA Times ամսագրի հետ հարցազրույցում նա անդրադարձել է բանկի «mobile-first» ձեւաչափին, թվային լուծումների կարեւորությանը եւ հաճախորդակենտրոն մոդելի ձեւավորմանը` ժամանակակից բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամբողջական հոդվածը հասանելի է այստեղ։

Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել` ընկնելով մայրուղու վրա. օդաչուն զոհվել է (Տեսանյութ)

Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել` ընկելով մայրուղու վրա: Աղետի հետևանքով զոհվել է օդաչուն։ Բալիկեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից թռիչք կատարող Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռի հետ կապը

Երևանում թե՛ փոսեր կան, թե՛ մայթերն են քանդված․ ի՞նչ է անում քաղաքապետարանը

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Երևանում փողոցների վիճակը, մեղմ ասած, կարգին չէ, բացի փոսերից, ասֆալտի խնդրից, մայթերը նույնպես բարեկարգ չեն։ Մասնավորապես, Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցի մայթերից մեկը կիսաքանդ է։ «Ամեն օր անցնում եմ այդ հատվածով, ոնց որ շախմատ խաղան արհեստավորները, կես մայթը կա, կեսը չկա, ինչի՞ Երևանում չի լինում նորմալ ասֆալտ և մայթ … Read more