21-րդ դարում 100 000-ավոր քաղաքացիներ 7 ժամ ջուր չեն ունենա. ՀՀ-ում ջուր կա, կառավարում չկա, կորուստները 65 տոկոս են. Նարեկ Կարապետյան

21-րդ դարում 100 000-ավոր քաղաքացիներ 7 ժամ ջուր չեն ունենա. ՀՀ-ում ջուր կա, կառավարում չկա, կորուստները 65 տոկոս են. Նարեկ Կարապետյան

ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով ընտրություններում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի համար ԵՄ-ի կողմից ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու մասին «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությանը։ Ավելի վաղ գրել էինք, որ լրատվամիջոցի տրամադրության տակ եղած նամակի համաձայն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը … Read more

Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գրիգոր Մկրտչյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:

Թուրքիայում վթարի է ենթարկվել F-16 կործանիչը, օդաչուն զոհվել է

Բալըքեսիր նահանգում պլանային չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչը, այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին, օդաչուն զոհվել է: F-16-ը կործանվել է Ստամբուլ-Իզմիր մայրուղու տարածքում՝ Նաիֆլի գյուղի մոտակայքում։ Բեկորները ցրվել են մեծ տարածքի վրա, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի … Read more