«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և … Read more

Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ «Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ն 1000 զոհված զինծառայողի մարմին է փոխանցել Ուկրաինային

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել պատերազմի ժամանակ զոհված 1000 ուկրաինացի զինվորականների մարմինները։ Այս մասին հայտնել է խաղաղ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորող Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինան, իր հերթին, Ռուսաստանին է փոխանցել 35 զոհված ռուս զինվորականների մարմիններ, հավելել է Մեդինսկին։ Ուկրաինայի գերիների հետ վարվեցողության հարցերով համակարգող շտաբը դեռևս չի հաստատել փոխանակման մասին տեղեկությունը։

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվարի բյուջեի կատարման հաշվետվությունը

Փետրվար 26,2026 16:35 Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 256.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.5%-ով կամ 17.9 մլրդ դրամով: 2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 151.4 մլրդ … Read more