Halapenyo
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության լայն շրջանակ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով և ընդգծել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, մարդու … Read more
Արդարադատության նախարարն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային և GIZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին: Ողջունելով հյուրերին՝ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում ընկերության գործունեությունը և ընդգծել, որ GIZ-ի արհեստավարժ աշխատակազմի մասնակցությամբ մշակվել և կյանքի են … Read more
Խորհրդատվություն Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի վերաբերյալ
2018 թվականի մայիսի 25-ից ուժի մեջ մտավ ԵՄ Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (General Data Protection Regulation (GDPR))` փոխարինելով Անձնական տվյալների պաշտպանության մասին 95/46/ԵՀ հրահանգին (դիրեկտիվին): Կանոնարգի կարևորագույն նորամուծություններից է արտատարածքային կիրառության սկզբունքի ամրագրումը, որի համաձայն՝ Կանոնակարգը կարող է կիրառվել ԵՄ անդամ պետություն չհանդիսացող երկրների անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Կանոնակարգի ուժի մեջ մտնելը վերջերս ՀՀ-ում … Read more
Ոչ ըմբշամարտ և ոչ էլ MMA. ի՞նչ մարզաձևով է 8 տարի զբաղվել Արման Ծառուկյանը
Ոչ ըմբշամարտ և ոչ էլ MMA. ի՞նչ մարզաձևով է 8 տարի զբաղվել Արման Ծառուկյանը Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը պատմել է տափօղակով հոկեյի հանդեպ իր վաղեմի նախասիրության մասին։ Այս մասին գրում էArmsport-ը։ «9-ից 17 տարեկանում հոկեյ եմ խաղացել։ Իսկ 6-ից 9 տարեկանում զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով։ … Read more
Նախարար Զեյնալյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Դաումային
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում: Հանդիպման … Read more
ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է. դեսպանատուն
ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է. դեսպանատուն Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է և կարող է հանգեցնել ձեր դիմումի մերժման։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «ԱՄՆ պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, որպեսզի պաշտպանի … Read more
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի նախագահությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում նախարարի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է արդարադատության նախարարի կողմից հաստատված խորհրդի նոր աշխատակարգը, ըստ որի՝ խորհուրդն իշխանական գործառույթներով չօժտված խորհրդակցական մարմին է, որը ձևավորվելու է պետական, միջազգային, հասարակական և գործարար ոլորտի առավելագույնը 30 ներկայացուցիչներից: Խորհրդի նիստերն … Read more