Կոնկրետ uպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ՔՊ ներկուսակցական ընտրությունների շրջանակում ՔՊ գրասենյակում հրավիրված ճեպազրույցում հնչեցրեց կոնկրետ սպառնալիքներ ու հղեց ազդակներ։ Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում հրավիրելուն՝ ասաց. «Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն … Read more

ՔՊ-ն ծե ծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․ ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար: Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: «Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է … Read more

ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգեւոր դասին, սակայն պարզվում է՝ հոգեւորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլեւ պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգեւորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ … Read more

Այս անգամ Հովիկ Աղազարյանին չմերժեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է: Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով՝ հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու բացթողումները, եւ ամիսներ շարունակ սպասում էին Պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ից … Read more

Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ ձևավորվելիք ներքին ընտրություններին։     «Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր և վաղը նախատեսված ընտրությունները գուցե շուտ ավարտվեն, քանի որ պատվիրակների գրեթե կեսը քվեարկել է։ Քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո ՔՊ-ականները կսկսեն հաշվարկ իրականացնել։ ՔՊ Հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա … Read more

Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․)   Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․   -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ փետրվսրի 4-ին և 6-7-ը, -Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին, -Շենգավիթում՝ չի գերազանցել։   Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի … Read more

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային … Read more