Halapenyo
Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նախարար Բադասյանը շնորհավորել է Գևորգ Սիմոնյանին և Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ տեղյակ է Ծառայության խնդիրներից ու ղեկավար նոր կազմից պահանջը՝ բովանդակային փոփոխություններն … Read more
Հաղթանակ համար 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 հաղթանակների ցանկը
Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա կառավարման 365 օրվա ընթացքում։ «Հաղթանակների» շարքում 143-րդ համարի ներքո հիշատակված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ 149-րդ համարի ներքո էլ հիշատակվում է «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ աջակցությամբ շրջանակային ծրագրի ստեղծումը՝ սահմանելով հրադադարի պարտադիր իրականացման ժամկետներ և վերականգնմանհամարխթաններ»։
Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և անկեղծ զրույցի պատրաստակամություն է հայտնել: Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընդգծել ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրով … Read more
Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝ 1. ընդլայնել հայտարարատուների շրջանակը, 2. ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, 3. ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, 4. վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը, 5. ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից … Read more
ԲԸՏՄ-ն հրապարակել է 2025 թ․ վերահսկողության արդյունքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թ․ ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքի արդյունքները։ Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Արձանագրվել է 617 իրավախախտման դեպք՝ շինարարություն, արտադրություն – 221 հանքարդյունաբերություն – 37 առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում – 84 խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում – 226 անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18 սպասարկում և այլ … Read more
Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում»ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն … Read more
Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի. Նախագծերն արժանացել են Կառավարության հավանությանը
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դրանց հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների … Read more
Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել, եթե պատիժը կրել է ոչ պակաս, քան 15 տարի
Ներման ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով, գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը: Մասնավորապես, դրանք կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով սահմանված դեպքերում պատժից ազատման դեպքերը, որպեսզի ներման խնդրագրերը … Read more
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում է անցկացվել
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգում, որի համար հայտ ներկայացրած 86 դիմորդներից մասնակցել է 82-ը: Որակավորման ստուգումն անց է կացվել ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, նիդերլանդերեն (հոլանդերեն), պորտուգալերեն, չինարեն, վրացերեն, եբրայերեն, շվեդերեն, արաբերեն և պարսկերեն: Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով … Read more