Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ԱԺ շենքի դիմաց ակցիա է նախատեսված

Փետրվարի 5-ին, ժամը՝ 11:30-ին ԱԺ շենքի դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտում պահվող հայ գերիների։ Ակցիան կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի ԱԺ այցի կապակցությամբ։

Նոր ճգնաժամ՝ չկա ՆՔ, չունես աշխատանք. ընդունելով սխալը՝ կրկին փոխում են օրենքը

Հայաստանի կառավարությունը, աշխատանքային պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունների ստացման հետ կապված խնդիրների պատճառով, նախատեսել է նոր փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Բանն այն է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն … Read more

Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան կազմով, այսօր տեղի կունենա Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Կքննվեն և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազի բողոքները:     Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին 2025թ. հոկտեմբերի 3-ին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, և հիմա դատախազը պահանջում է 6 ամսով ավելացնել ազատազրկման ժամկետը: … Read more

Այն, ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա, անհավանական է. Նիկոլ Փաշինյան > Լուրեր Հայաստանից

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշան Հայաստանի և ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի. Աբու Դաբիում մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթը այսպես է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ … Read more