Իրանից տարհանվել են ՌԴ դեսպանատան աշխատակիցների ընտանիքները | ՄԱՄՈՒԼ.ամ
Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամները տարհանվել են Իրանից, սակայն դիվանագետներն ու վարչատեխնիկական անձնակազմը երկրում է, РИА Новости-ին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատնից։ Նշվում է, որ դիվանագետներն ու անձնակազմը շարունակում են կատարել իրենց պարտականությունները։