https://arm.sputniknews.ru/20260307/vrastani-taratsqvov-tarancumn-atshum-e-merdzavvor-arevelqum-erkinqy-pakelu-pattsharvov-99598208.html
Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով
Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով Պարսից ծոցի երկրներում օդային սահմանափակումներ են մտցվել։ 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T14:50+0400
2026-03-07T14:50+0400
2026-03-07T14:50+0400
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
ավիահարված
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27185985_0:84:1601:984_1920x0_80_0_0_b40cfacb31b1895e76d13e6a8086d7c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով. եթե նախկինում օդային տարածքն օրական հատում էր միջինը մոտ 642 ինքնաթիռ, ապա այժմ ցուցանիշը հասնում է օրական 1,5-2 հազար չվերթի: BMG մեդիահարթակը գրում է, որ վրացական երկնքի համար տրաֆիկի նման մակարդակ առաջին անգամ է գրանցվում։Աճը պայմանավորված է նրանով, որ շատ ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են իրականացնում Եվրոպայի և Ասիայի միջև, ստիպված են շրջանցել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի, Իսրայելի և Պարսից ծոցի պետությունների փակ կամ սահմանափակ օդային տարածքը:Դուբայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել էԱվիաընկերությունները պետական «Սակաերոնավիգացիա» ընկերությանն օդային տարածքի օգտագործման համար վճարում են նավիգացիոն վճարներ։Ըստ ընկերության 2024 թվականի ֆինանսական հաշվետվության՝ մեկ տարանցիկ չվերթի միջին վճարը կազմել է 516 լարի (մոտավորապես 188 դոլար)։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
վրաստանի հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27185985_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2783bc6600c2068c3551a958727abaf3.jpg.webp
վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, ավիահարված, չվերթ
վրաստանի հանրապետություն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, ավիահարված, չվերթ
Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով Պարսից ծոցի երկրներում օդային սահմանափակումներ են մտցվել։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Վրաստանի տարածքով տարանցումն աճում է Մերձավոր Արևելքում երկինքը փակելու պատճառով. եթե նախկինում օդային տարածքն օրական հատում էր միջինը մոտ 642 ինքնաթիռ, ապա այժմ ցուցանիշը հասնում է օրական 1,5-2 հազար չվերթի: BMG մեդիահարթակը գրում է, որ վրացական երկնքի համար տրաֆիկի նման մակարդակ առաջին անգամ է գրանցվում։
Աճը պայմանավորված է նրանով, որ շատ ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են իրականացնում Եվրոպայի և Ասիայի միջև, ստիպված են շրջանցել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի, Իսրայելի և Պարսից ծոցի պետությունների փակ կամ սահմանափակ օդային տարածքը:
Ավիաընկերությունները պետական «Սակաերոնավիգացիա» ընկերությանն օդային տարածքի օգտագործման համար վճարում են նավիգացիոն վճարներ։
Ըստ ընկերության 2024 թվականի ֆինանսական հաշվետվության՝ մեկ տարանցիկ չվերթի միջին վճարը կազմել է 516 լարի (մոտավորապես 188 դոլար)։