Տնային կալանք՝ քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ

Հասարակություն 06.02.2026 | 14:04 Ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոց` երկու ամիս ժամանակով։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ խոշտանգման հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։ Այն հարուցվել է երեկ դատախազի կողմից՝ Քրեական օրենսգրքի 450-րդ … Read more

Միքայել Սրբազանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով: Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից … Read more

«Հարց ունեմ, որը կարող է ձեզ դուր չգալ. ո՞ւր էիք վերջին 5-6 տարիներին». մասնակիցը՝ Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ, որի ժամանակ վերջիններս բարձրացրել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնակիցներից մեկը հետաքրքրվել է. «Մեկ հարց ունեմ, որը կարող է ձեզ դուր չգալ. ո՞ւր էիք վերջին 5-6 տարիներին, երբ պետությունն անցնում էր դժվարությունների միջով»: Ծառուկյանն ասել է՝ ՀՀ-ում էր, ժողովրդի կողքին. «2020թ. պատերազմի ժամանակ բանտում էի, սիրտս կտոր-կտոր … Read more

Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառում

Տելեգրամյան armgeopolitic ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասված է առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:   «Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի … Read more

Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում, և այդ երկու ճակատում՝ գործող իշխանությունը հաղթում է․ Նաիրի Սարգսյան

«Հենասյունը ամբողջ վարչական ռեսուրսն է, և որոշակի՝ փոքր չափաքանակ գործող իշխանության սատարողների բանակը, եթե կարելի է դա բանակ անվանել: Երկրորդը՝ ընտրակեղծիքներն են, իսկ երրորդն էլ լինելու է քարոզը վատի և վատագույնի միջև: Սովորաբար, իշխանությունները ընտրում են իրենց ամենահարմար ընդդիմադիրներին, ներկայացնում են իրենց լրատվամիջոցներով ու հարթակներով, և կռիվը տանում են նրանց հետ: Հանրության մոտ … Read more

Անջելինա Ջոլին Էպշտեյնին առնվազն երկու անգամ հրավիրել է իր ֆիլմերի ցուցադրություններին

Անջելինա Ջոլին Ջեֆրի Էպշտեյնին առնվազն երկու անգամ հրավիրել է իր ֆիլմերի ցուցադրություններին։ Սա բացահայտվել է 2014 և 2017 թվականների գաղտնազերծված էլեկտրոնային նամակներում, որոնք հրապարակվել են ԱՄՆ