Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հոգևոր զրույց է ունեցել եկեղեցասեր երիտասարդների հետ
Այսօր Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա էին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։ … Read more