Մարտին հանրությանը կներկայացնենք նոր Սահմանադրության տեքստը. Գալյան
Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ իրենց առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։ «Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- նկատեց Գալյանը։