Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի մարտին․ Գալյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարվա մարտ ամսին տեքստը պատրաստ կլինի, և հենց այս փուլում մենք պետք է մեկնարկենք մեր իրազեկման արշավը։ Պատճառն այն է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք արդեն քննարկվել, քվեարկվել և ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտավոր ենք այդ ամենը հանրությանը հասանելի ու հասկանալի կերպով ներկայացնել, որպեսզի մարդիկ հստակ պատկերացնեն՝ ինչի մասին է խոսքը։ Այս մասին փետրվարի 4-ին, ամփոփիչ ասուլիսի ընթացքում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սահմանադրությունը չի կարող ընդունվել որևէ այլ եղանակով, քան հանրաքվեն․ այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին։ Ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության նոր տեքստի ընդունմանը»,- ասաց նա։

Leave a comment