Պուտինը և Ծինփինը այսօր տեսակոնֆերանս կունենան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի օրը տեսակոնֆերանս կանցկացնեն, այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Փետրվարի 4-ի կեսօրին (Պեկինի ժամանակով) Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեսակոնֆերանս կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։