Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել

Քաղաքականություն

04.02.2026 | 13:24

Ֆրանսիաի Ազգային ժողովը լիագումար նիստում միաձայն՝ 183 ձայնով ընդունել է Լորան Վոկիեի կողմից ներկայացված բանաձևը Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ:

Նշվում է, որ այս նոր քվեարկությունը, որը հաջորդում է այլ բանաձևերին, որոնք, մասնավորապես, կոչ էին անում կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, արտահայտում է Ֆրանսիայի աջակցությունը նրա արդար գործին, որը չի կարող լուծվել «ուժն արդարացնում է» սկզբունքով։

Կառավարությունը, որը ներկայացված է եղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Լուի Բարոյի կողմից, սատարել է հայ գերիների ազատ արձակման կոչին՝ ներկայացնելով իրավիճակի իր մեկնաբանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment