ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն ըստ տարիների ստաժի՝ միջինը գուցե մինչև 400 հազար դրամի չափով. նախարար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային փորձը։ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախարարը նշել էր, որ աշխատավարձերը վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանք չեն համապատասխանում զբաղեցրած բարձր պաշտոնին։ «ՍԴ դատավորների աշխատավարձերը ենթարկվելու են հստակ փոփոխության՝ ներառելով մինչ այս կատարված բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ հավելավճարների … Read more

Իրանը հայտարարել է Իսրայելին hասցվող hարվածների նոր ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մահվան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի մահվան: Այս մասին հաղորդում է իրանական Press-TV-ն: Գործողությունը, որն ստացել է «Ճշմարիտ խոստում 4» անվանումը, դարձել է պատասխան գործողությունների 61-րդ ալիքը՝ հակամարտության սկզբից ի վեր: ԻՀՊԿ տվյալներով՝ Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի … Read more

Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում մարտի 17-ին շարունակվել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի, վերջինիս հոր՝ Աշոտ Միրզոյանի, Շահեն Շահինյանի, Սամվել Բադալյանի վերաբերյալ դատաքննությունը։ Դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հիմնական դատալսումների փուլ է անցել, դատախազը բացման խոսքով է հանդես եկել։ Ըստ մեղադրանքի՝ Դիանա Գասպարյանը, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, … Read more

Ֆրանսիան անտրամաբանական է համարում իսրայելական ռմբակոծությունների ֆոնին Լիբանանից «Հեզբոլլահ»-ի զինաթափումն ակնկալելը

Լիբանանի հարցերով Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ անտրամաբանական կլինի ակնկալելը, որ Լիբանանի կառավարությունը…

«Կանխատեսելի է Իրանի դեմ պատերազմի հաջորդ շրջափուլը». Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն իսկ կանխատեսելի է, որ Նովռուզին ընդառաջ՝ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում հնարավոր է՝ փոխեն ռազմագործողությունների մարտավարությունը։     Ըստ այդմ, նոր մարտավարական մոտեցումը ենթադրում է հնարավորություն ստեղծել Իրանի ներսում վարչակարգից դժգոհ հասարակական խմբերին համար ակտիվանալու և իշխանությունը զավթելու գործողություններ նախաձեռնելու։     Թերևս, այս մարտավարական մոտեցման հետագա զարգացումն ավելի կանխատեսելի … Read more

Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է. Գալյան

Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հռչակագրի մասը Սահմանադրության նոր տեքստից հանվել է: «Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված Ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ … Read more