ՊԵԿ-ը հրապարակել է սակագնային արտոնությունից օգտվելու 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ցանկ․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՊԵԿ-ը հրապարակել է 61 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նոր ցանկ, որոնց հայտարարատուները նույնպես կարող են օգտվել ներմուծման սակագնային արտոնությունից։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ https://src.am/am/getNews/1373 հղումով։ Վճարված մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար համապատասխան դիմումն անհրաժեշտ է ուղարկել մինչև այս տարվա մարտի 31-ը ներառյալ՝ secretariat@petekamutner.am էլեկտրոնային հասցեին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։   Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցության և ելույթի համար։   «Մենք արդեն ունենք Հայաստանի համար աննախադեպ արդյունք, ինչի համար շնորհավորում և … Read more

Մհեր Գրիգորյանը և Դանիար Իմանալիևը անդրադարձել են 2025-ին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։ Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ … Read more

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա․ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա․ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար