Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։ Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Գավառի և Վարդենիսի … Read more

Այո՛, դեղերի գները կարող ենք նվազեցնել․ թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է․ Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News  «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Այո՛, դեղերի գները կարող ենք նվազեցնել։ Թույլ մի՛ տվեք՝ ասեն, թե դա անհնար է։ Ահա՛, թե ինչպես ենք անելու» ։

ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված Մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին գնացքները մի քանի ժամ կանգառ չեն կատարի

Երևանում մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին ժամը 17։00-21։00-ն գնացքները կանգառ չեն…

Ժամը 17։00-ից մինչև 21։00-ն «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից: «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Arminfo: Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանային անվտանգության ոլորտում

pstrongԱրմինֆո/strong. Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը փետրվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:/p

ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով սահմանափակումներ կլինեն, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։   Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:  Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ:  … Read more