Halapenyo
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները
> Մանուկ Նիգոյան: Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 անդամները Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն … Read more
2018 թվականից ի վեր տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով
2018 թվականից ի վեր տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել տնտեսության համար։ 2025-ի հունվար-սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6.0% աճ։ … Read more
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր աջակցությունն է հայտնել արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին
Մարտի 24-ին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը … Read more
Հայաստանը կհամագործակցի Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ
Մարտի 25-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների … Read more
Կայացել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը
Այսօր՝ մարտի 25-ին, Արդարադատության նախարարությունը անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստային առաջադրանքների փուլը։Նախնական հայտ ներկայացրած 50 մասնակցից, թեստավորման փուլին մասնակցել են 49-ը։ Հարյուր հարցից բաղկացած հարցաշարի համար թեկնածուներին տրվել է երկու ժամ ժամանակ։ Սահմանված ժամկետի ավարտից հետո ամփոփվել են քննության արդյունքները, ըստ որի՝ թեստավորման փուլը հաղթահարել են մասնակիցներից 33-ը։Որակավորման ստուգման երկրորդ՝ գործնական խնդիրների … Read more
Տեղի է ունեցել հանրային քննարկում Սնանկության, վեճերի լուծման և փաստաբանական ոլորտի զարգացման թեմայով
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 25-ին, ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ այն … Read more
Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության գործարկման համար շահագործվելու է 140 ավտոմեքենա
Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են, որ ապրիլի կեսերին պարեկային ծառայությունը նշված մարզերում կգործարկվի:«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն իրականցվում են տարբեր ուղղություններով՝ շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական համալրում: Կարևոր բաղադրիչներից է նաև կրթական պրոցեսը: «Կրթական բաղադրիչը … Read more
Իրական շահառուների թափանցիկություն․ տեղեկատվական քարտեր լրագրողների համար
Իրական շահառուների թափանցիկություն․ տեղեկատվական քարտեր լրագրողների համար Այս տարվանից սկսած՝ Հայաստանում գործող բոլոր առևտրային կազմակերպությունները, որոշ բացառություններով, պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել իրական շահառուների մասին։ Դա նշանակում է, որ նրանք պետք է բացահայտեն իրական շահառուներին՝ ընկերությունների հետևում կանգնած կամ ազդեցություն ունեցող մարդկանց։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/492623.html?fbclid=IwAR0LiN1OxIEUvG7Bjt0zu02W1os72wjACz65UcFkMM0HnTduitfZX9X4eII © fac