Հունաստանի ռազմաօդային ուժերի «F-4E Phantom II» կործանիչ է վթարի ենթարկվել Տանագրայի ավիաբազայում «Աթենքի թռիչքային շաբաթ» ավիաշոուի ժամանակ։
Օդանավը կործանվել է մենակատար ցուցադրական թռիչքի ժամանակ։
Ինքնաթիռի վթարից հետո պարաշյուտներ չեն նկատվել, անձնակազմի վիճակի մասին տեղեկություն չկա։