Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը։ Թրամփի հատուկ բանագնացն Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները անվանել է «մանրամասն և արդյունավետ», և քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։ Նրա խոսքով՝ այս բանակցություններում դեռ շատ աշխատանք կա անելու։