Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում

Գույքագրվել են 250 կամրջային կառուցվածքներ, որոնց համար տրվել են կառուցման, վերակառուցման և  ուժեղացման մասնագիտական եզրակացություններ ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում։ 2025 թվականին իրականացվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տեղակայված կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, սեյսմիկ վիճակի գնահատում և առաջին անգամ՝ անձնագրավորում։  Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական … Read more

ՍԱՏՄ–ն կուսումնասիրի Danone–ի մանկական կաթնախառնուրդները

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ միջազգային մամուլը հրապարակումներ է անում այն մասին, որ եվրոպական մի շարք երկրներ ֆրանսիական Danone ընկերության՝ նորածինների համար նախատեսված կաթնախառնուրդը հետ են կանչում:

Երևանի քաղաքապետարանը խոստանում է վերացնել ձնամաքրման աշխատանքների հետևանքները

Երևանի քաղաքապետարանի վերջին գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ձնամաքրման աշխատանքների ժամանակ օգտագործված ավազը ճանապարհների վրայից մաքրելու խնդրին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարի մեծ ծավալի աղ է օգտագործվել, ինչը բերել է ճանապարհների հետ կապված խնդիրների: Ձնամաքրման աշխատանքներում օգտագործվել է մոտ 12 000 խմ աղի ու ավազի խառնուրդ, և արդեն սկսել են մաքրման աշխատանքները, … Read more

Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ փետրվարի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 42, փլուզման՝ 13, քարաթափման՝ 5, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 2, մերկասառույցի՝ 22, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 17, թունավորման` 10, զինամթերքի հայտնաբերման՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ … Read more

Փրկարար ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 6-ին Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Մասնակցել են ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, վեր հանվել առկա խնդիրներն ու բացթողումները, նաև նախանշվել են դրանց լուծման ուղիները։ … Read more

Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա․ Թորոսյանը՝ ԱՄՆ փոխնախագահի առջև գերիների հարցի բարձրացման մասին

Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա․ Թորոսյանը՝ ԱՄՆ փոխնախագահի առջև գերիների հարցի բարձրացման մասին

Չինաստանն արգելել է նոր ներդրումներ Իսրայելում

Չինաստանը պատերազմի սկզբից ի վեր արգելել է նոր ներդրումները Իսրայելում՝ երկիրը դասակարգելով որպես «բարձր ռիսկի գոտի», գրել է Ynet-ը։ Սա բացահայտվել է չինական ներդրումային հիմնադրամի կողմից ներկայացված դատական ​​փաստաթղթերում: Գործի նյութերում հիմնադրամը նշել է, որ գործում է Չինաստանի կառավարության ուղղակի հրահանգներին համապատասխան, այդ իսկ պատճառով չի կարող նոր ներդրումային գործարքներ կնքել Իսրայելում։ Սա չի վերաբերում հրապարակայնորեն … Read more