Halapenyo
Բարեփոխումներ հարկադիր կատարման ոլորտում՝ հօգուտ քաղաքացու
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից: Նախարարը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում … Read more
Արդարադատության նախարարը հանդիպել է կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
«Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արտակ Զեյնալյանին ժամանակը բավարարել է բազմակողմանի կրթություն ստանալու համար. նախ բժշկի մասնագիտություն է ձեռք բերել Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա՝ առողջապահության կազմակերպչի, … Read more
Արտակ Զեյնալյանը մասնակցել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփմանը: Նախարարը նշել է, որ ծրագրի մասին իր գիտելիքները միայն տեսական չեն. ժամանակին դրա շրջանակում եղել է դասախոս բանակում: «Դասախոսությունների ընթացքում գրանցել ենք լուրջ արդյունք, և զգացել եմ, որ սպաները, զինծառայողները մարդու բնական իրավունքների ընկալման մարդկային … Read more
Արդարադատության նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելին և քննարկել դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր:Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են օրենսդրական կարևոր նախաձեռնությունների ընթացքին, մասնավորապես՝ մի շարք նոր ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքներին, … Read more
Հայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին․ Արտակ Զեյնալյան
սՀայաստանը չի արտահանձնի Իսրայելի քաղաքացի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը հիշեցրեց, որ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների արտահանձնման հետ կապված արգելք է նախատեսում։ «Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, դատական ակտերի փոխադարձ ճանաչման վրա ենք աշխատում: Եթե նման հնարավորություն … Read more
Արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը խորացնում են համագործակցությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն այսօր ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Նախարարության և ԿԽՄԿ֊ի միջև համագործակցության շրջանակը՝ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության վերաբերյալ, որն ուղղված է բարելավելու ազատազրկված անձանց պահման … Read more
Քննարկվել են Կառավարություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և քննարկել Կառավարություն-մասնավոր հատված համագործակցությանխորացմանն առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներից է, որը մատուցում է 67 պետական ծառայություն: Խուան Պաբլո Գեչիջյանը ներկայացրել է այս ոլորտում զարգացման իրենց տեսլականը … Read more
Հայտարարություն
Հարգելի՛ քաղաքացիներ Հիմք ընդունելով Արդարադատության նախարարություն դիմող բազմաթիվ անձանց դժգոհությունները՝ հայտարարում ենք, որ Նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու պետական տուրքը կազմում է 5.000 դրամ: Նախարարությունը պատասխանատվություն չի կրում այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար գանձվող հավելավճարների համար: Դիմումների ընդունման ժամերը՝ 10:30-12:00-ն է և 15:00-16:30-ը: Դիմումների ընթացակարգերի հետ կապված մանրամասներին կարող … Read more