«Մեր քաղաքական դաշտի նահապետն ի՞նչ սկզբունքով կընտրի իր տապանի բնակիչներին». Էդգար Ղազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյ նահապետը իր տապանում ընդունում էր ամեն կենդանուց մի զույգ։ Հետաքրքիր է, թե մեր քաղաքական դաշտի նահապետն ինչ սկզբունքով կընտրի իր տապանի բնակիչներին»:

Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը․ Վենս

Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը։ Բաքու մեկնելուց առաջ Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Լրացվում է The post Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը․ Վենս appeared first on CIVILNET.

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լուծարմամբ պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն

Կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերին որոշում է կայացրել, համաձայն որի՝ դադարեցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը: Այդ գործառույթն իրականացնում է «Արմավիր» ՔԿՀ-ում գործող նորաբաց բժշկական ստորաբաժանումը: Այս իրողությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը: … Read more

Ռուբեն Վարդանյանի գործով դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու

Բաքվի զինվորական դատարանում ընթացող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստում ճառով է հանդես եկել պաշտպանական կողմը։ Դրան հաջորդել է Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է դատավարության ավարտի մասին։ Դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/982889.html

Վենսի X-ի էջում հրապարակված գրառումը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին, ջնջվել է, հետո հրապարակվել՝ առանց «Հայոց ցեղասպանnւթյnւն» բառերի

ԱՄՆ փոխնախագահ Վենսի X-ի էջում հրապարակված գրառումը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին, հրապարակումից կարճ ժամանակ անց ջնջվել է: Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց ցեղասպանություն» բառերի։ Հիշեցնենք, որ այսօր Վենսը տիկնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ։

Ժաննա Անդրեասյանը ոչ թե ուղեկցել, այլ ողջունել է ԱՄՆ փոխնախագահին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ հայտնելով, որ «Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:      Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար … Read more

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտումների քանակ7