Halapenyo
Սուրեն Քրմոյան. Երեխաները մեր ապագան են, և բոլորի ներդրումն այս ուղղությամբ ամենակարևորն է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «ՀՀ-ի կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ: Զեկույցի շնորհանդես-քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, … Read more
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունն ու նշել, որ նոր Կառավարությունը պատրաստ է կյանքի կոչել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր ծրագրերը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է … Read more
Արդարադատության նախարարի պահանջն ու հորդորը Հարկադիր կատարման ծառայությունից առաջադրանքի գերազանց կատարումն է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը: Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքի … Read more
Սաստիկ բուք ու ձյան առատ տեղումներ Հայաստանում
Սաստիկ բուք ու ձյան առատ տեղումներ Հայաստանում Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և … Read more
Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը: Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին Ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության … Read more
Մարտի 1-ից Վրաստանում օտարերկրացիների աշխատանքը կսահմանափակվի
Մարտի 1-ից Վրաստանում օտարերկրացիների աշխատանքը կսահմանափակվի Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ընթացիկ տարվա մարտի 1-ից Վրաստանումփոխվում ենօտարերկրացիների աշխատանքի ընդունման կանոնները։ Սա նախատեսված է «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ընդունել է Վրաստանի խորհրդարանը՝ «անօրինական աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի և տեղական աշխատաշուկայի պաշտպանության ու զարգացման նպատակով», գրում էaliq.ge-ն: Որպեսզի օտարերկրացին աշխատի օրինական հիմունքներով, մարտի 1-ից … Read more