Ֆրանսիայի կառավարությունում առաջիկա օրերին կարող են վերադասավորումներ լինել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնի խոսքով՝ Ֆրանսիայում կաբինետի վերադասավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ «Այս հարցը Հանրապետության նախագահի և վարչապետի պատասխանատվության շրջանակում է։ Կարծում եմ՝ կաբինետի վերադասավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին», — ասել է նա RTL ռադիոկայանի եթերում։ Բրեխոնը հավելել է, որ չի կարող մանրամասներ ներկայացնել սպասվող վերադասավորումների վերաբերյալ։ … Read more