Բաժանորդագրվել
Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հռոմում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբանանի և Իսրայելի միջև: Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի` Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են 2 փորձնական գոտի ստեղծել Լիբանանի հարավում: Գոտիներից մեկը հիմա զբաղեցնում է Իսրայելը, իսկ մյուսը սահմանակից է իսրայելական դիրքերին։ Աղբյուրի համաձայն՝ ծրագիրը նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում, լիբանանյան բանակի տեղակայում և երրորդ կողմի անկախ ստուգում:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը կոչված է սկիզբ դնելու հակամարտության լիցքաթափմանը՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին: