Հացահատիկի հերթական խմբաքանակն է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել
Հացահատիկի հերթական խմբաքանակն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ 1746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկն այսօր է ուղարկվել Հայաստան։ Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը մեկնարկել է 2025-ի նոյեմբերի 6-ին, երբ ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը՝ 15 վագոնով, այս երթուղով հասավ հանրապետություն։ … Read more