Նոր Գեղիում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել երկաթե արգելապատնեշների վրա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղիի վարչական տարածքում Երևանի բնակիչ 30-ամյա Ազատ Ա․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Leave a comment