Արդարադատության փոխնախարարն ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում են հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների հետևողական իրականացումը։ Հատկապես կարևորվել է դատական իշխանության բարեվարքության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հաղորդակցության … Read more

ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու։ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցներին այս հանձնարարականն է այսօր տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Գործակալության նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին ներկայացնելիս։ Նախարար Անդրեասյանը շնորհավորել է Գործակալության պետին նշանակման կապակցությամբ և ընդգծել, … Read more

Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում

Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում

Տնտեսություն 20 Հունվար, 2026 17:10 Քաղաքացիները 2026 թ. ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, հայտնում են Կենտրոնական բանկից։ «2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից … Read more

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու արդարադատության նախարարն այցելել են Նուբարաշեն ՔԿՀ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը,ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը: Փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես … Read more

Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան

Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան

Ինչպես արդենհայտնելէինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հրավերին՝ սոցցանցի իր էջում գրել է․«Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալու «Խաղաղության խորհրդին»»:

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

Սեպտեմբերի 27-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարության ղեկավար կազմն ու աշխատակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ Իլհամ Ալիև

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 20-ին Դավոսում Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ «Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք, որոնցից այս երկիրը … Read more

Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը

Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ, թվայնացնել Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը, կառուցել մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող հանրային ծառայություններ, ինչպես նաև` ԴԱՀԿ ծառայության կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ Առաջիկա ծրագրերի, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանադրական բարեփոխումների, պարեկային ծառայության գործունեության և այլ … Read more

Ադրբեջան գրությունը փակելու՝ հայ դահուկորդի քայլից հետո, Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայի…

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ «21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Շատ դժվար և բարդ որոշում է ինձ համար: … Read more