ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 20-ին Դավոսում Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք, որոնցից այս երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է։
Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ մենք կհասնենք ոչ միայն երկարաժամկետ, այլև մշտական խաղաղության Կովկասում։ Սա մեր նպատակն է», – հավելել է Ալիևը։