Լոռու մարզում հիմնանորոգվել է Շիրակամուտ-Գեղասար ճանապարհի մի հատվածը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 2025 թվականին Լոռու մարզում հիմնանորոգվել է Շիրակամուտ-Գեղասար ճանապարհի 1.4կմ հատվածը։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Զգալով, որ իր խորհուրդները լսելի չեն, հրաժարական տվեց․ AGBU Magazine ամսագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության AGBU Magazine ամսագիրը «Կյանք ու ճակատագիր» հոդվածում ներկայացրել է ՀՀ չորրորդ նախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Արմեն Սարգսյանին՝ գիտությունից մինչև դիվանագիտություն, պետական ծառայությունից մինչև գործարարություն անցած ճանապարհին։ Հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով. «Ի՞նչ կլիներ, եթե մարդն իր կյանքի ընթացքում հասցներ ապրել միանգամից մի քանի նշանավոր մարդկանց կյանքով։ Հայաստանի Հանրապետության … Read more

2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել

Վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում թույլատրվում է սիգի արդյունագործական որս իրականացնել 550 տոննա չափաքանակով` արդյունագործական պաշարի 40%–ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշենք, որ 2025 թվականին թույլատրվել էր Սևանա լճում 314 տոննա որս իրականացնել։ Սիգի որսը կթույլատրվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ «Արգելվում է որսն իրականացնել … Read more

Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ն ու Իրանը ուրբաթ բանակցություններ կանցկացնեն Օմանում

Իրանի և ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ երկու երկրների միջև հանդիպումը տեղի կունենա Օմանի մայրաքաղաք Մասկատում ուրբաթ՝ փետրվարի 6-ին, գրում է DW-ն։ Մինչ այս, տեղեկություն էր տարածվել, թե կողմերի միջև բանակցությունները ձախողվում են ձևաչափի և վայրի վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով, ինչը կասկածներ է առաջացնում բանակցությունների ճակատագրի վերաբերյալ։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, … Read more

Մի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ

Ֆինլանդիան կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին չբնութագրել հետպատերազմյան Ուկրաինայի ապագա անվտանգության պարտավորությունները որպես «5-րդ հոդվածի նման», ենթադրելով, որ դա կարող է խաթարել ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի հիմքում ընկած փոխադարձ պաշտպանության կետը, ասվում է Պետդեպարտամենտի՝ POLITICO-ի կողմից ձեռք բերված փաստաթղթում։ Հունվարի 20-ի փաստաթղթում ակնարկվել է Կիեւի և Մոսկվայի միջև խաղաղության բանակցությունների ժամանակ օգտագործված պիտակների վերաբերյալ մտահոգությունների մասին։ Դրանք ցույց են … Read more

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններ կանցկացվեն․ Արաղչի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները չեն չեղարկվել և տեղի կունենան Օմանում փետրվարի 6-ին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին և տեղի կունենա Օմանի Մասկատ քաղաքում: Արաղչին ընդգծել է, որ բանակցությունների չեղարկման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: … Read more