Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման և լրամշակման նպատակով անցկացվել է հերթական հանրային քննարկումը
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ասիական զարգացման բանկի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու հիմնական հայեցակարգային ուղղությունները՝ կարևորելով Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունն ու նշանակությունը: Նախագծերի փաթեթը մշակվել է Ասիական զարգացման … Read more