Թուրքական նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսարևմտյան Քոջաելի նահանգի Իզմիթ քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթել է նավթավերամշակման գործարանի վառելիքի բաքերից մեկը։ Դեպքի վայր են մեկնել հրշեջներ և փրկարարական խմբեր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ վիրավորներ չկան։ Post navigation