ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դասային աստիճաններ է շնորհել մի շարք պետական աշխատակիցների։ 24News-ը ստորև ներկայացնում է ՀՀ նախագահի հրամանագրով ավելի բարձր դասային աստիճան ստացած պետական ծառայողների ցանկը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Գագիկի ԲԱՏԻԿՅԱՆԻՆ շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արամ Էռնեստի ԱՐԱՄՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Արսենի ԱՐՍԵՆՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մացակի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Աշոտի Խաչատրյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ