ԵՄ խաղաղության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո աջակցություն
ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։ Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա․ «Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին … Read more