Մայր Տաճարում մատուցվել է քրիստոնեական միասնության աղոթք

Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվել է քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի եւ ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արեւագալի ժամերգության … Read more

Դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը

Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հարային մեղադրողը միջնորդել է երեք ամսով երկարաձգել Սրբազանի կալանքի ժամկետը։ Մեղադրողը նշել է, որ վերագրվող հանցավոր արարքների բնույթի վտանգավորության աստիճանն ունի էկան նշանակություն նրա հետագա վարքագծի հավականությունը կանորոշելու հարցում։ «Գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալի սույն փուլում անազատության մեջ պահելու … Read more

907-րդ Բանաձևը ՀՀ հիմնական քաղաքական ակտիվն է ԱՄՆ հետ հարաբերություններում. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը լրջորեն մոբիլիզացրել է իր ողջ կարողությունները. Պետական, լոբբիստական, սփյուռք, օլիգարխատ, երրորդ երկրների հետ դիվանագիտական խողովակներ` ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992-ին ընդունված Ազատության Աջակցության Ակտի 907-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում օրենքով չեղարկելու ուղղությամբ։ Նման մասշտաբային մոբիլիզացիա եղել է մեկ էլ 2020-ին։ Այս անգամ, սակայն, Ադրբեջանի «խաղաղության գործընթացը» … Read more

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։ Նրա խոսքով, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցներ ներկայումս նախատեսված չեն, սակայն նման զրույց կարող է կազմակերպվել հնարավորինս շուտ։ «Ամերիկյան կողմի հետ հաղորդակցության և երկխոսության ուղիները թույլ են տալիս մեզ, անհրաժեշտության … Read more

Զվարթնոց-ի ռեկորդները՝ իշխանությունների անգործության և ուշացած խոստումների ֆոնին․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը։ «2025 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևոր՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Միաժամանակ տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ։ Իշխանությունները, ձեռագրին համապատասխան, շտապում են սա ներկայացնել, որպես աննախադեպ «հաջողություն»։ Բայց բավական է մուտք գործել օդանավակայան, հասկանում ես, որ այն գործում է վերջին ճիգերով, … Read more

Մտահոգող է անթաքույց հակաեկեղեցական օրինագծերի առատությունը. իրավաբան-գիտնականների հայտարարությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հակասահմանադրական քայլերի առնչությամբ Հայաստանի իրավաբան գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ. Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ երևույթներին: Սահմանադրության հենքով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանյայց Առաքելական … Read more

Ընթանում է Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստը

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում։ Իշխանության հակաեկեղեցական արշավի շրջանակում Մկրտիչ Սրբազանը չորրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որ կալանքի տակ է գտնվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանից հետո։ The post Ընթանում է Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստը appeared first on Times.am.

Իսրայելը շարունակելու է ամրապնդել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Գիդեոն Սաար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն Ադրբեջանում հանդիպել է հրեական համայնքի առաջնորդների հետ։ «Այսօր Ադրբեջանում մոտ 30․000 հրեա ապրում է երկրի մուսուլման բնակչության հետ միասին՝ փոխադարձ հարգանքի միջավայրում՝ պահպանելով կրոնական հանդուրժողականությունը և կրոնի ազատությունը։ Սերունդներ շարունակ Ադրբեջանը ծառայել է որպես մուսուլմանական մեծամասնությամբ երկրի օրինակ և մոդել, որը հրեական համայնքին հնարավորություն է տվել ապրել բարգավաճ և … Read more

Զրույցներ ընդհատակից #50. Ո՞վ կհաղթի ընտրություններում, խոշոր կապիտալը, թե Նիկոլ Փաշինյանը – 26 Հունվարի 2026

💥 1991TV յութուբյան ալիքում դիտեք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հեղինակային՝ «Զրույցներ ընդհատակից» հաղորդաշարի 50-րդ թողարկումը։ 🔍 ԹԵՄԱՆԵՐ ➤ Մտածենք Հայաստանի ապագայի մասին. Անկախ Հայաստանի պատմական ընթացքը➤ 1990-1998թթ. շրջափուլը՝ իշխանության էին մտավորականները➤ 1998-ին իշխանության եկավ ռազմական բյուրոկրատիան➤ 2018-ից իշխանությունն անցավ փողոցից եկած հեղափոխականներին➤ 2026՝ իշխանության հայտ է ներկայացրել խոշոր կապիտալը➤ Ապագայի հետ կապված կոնկրետ ասելիքներ ունի … Read more

Պարգևավճարները՝ միայն «Պ»-ով սկսվող ազգանուն ունեցողներին – 26 Հունվարի 2026

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ՊՆ ղեկավարությունը որոշել է Բանակի օրվա առթիվ պարգևավճարներ տալ միայն չծխողներին, և արդեն իսկ աշխատակազմից պահանջել է ծխողների ցուցակը։ «ՉԻ»․ Սուրեն Պապիկյանն իր կիսատ-պռատ որոշումներով ակնհայտորեն մսխում է պաշտպանության բյուջեն։ Պետք էր պարզել նաև, թե ովքե՞ր են, օրինակ, սուրճը շաքարով խմում կամ ճաշելիս աղ ցանում ուտելիքի վրա, և նրանց նույնպես զրկել պարգևավճարներից, … Read more