Հրթիռային հարվածներ Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղությամբ

Փետրվար 28,2026 14:02 Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրանական աղբյուրները հաղորդում են Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Եթե դեպի Իսրայել արձակվող իրանական հրթիռները միջին հեռահարության են, ապա Պարսից ծոցի շրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները խոցելի են նաև կարճ հեռահարության հրթիռներով, որոնց քանակն անհամեմատ ավելի մեծ է իրանական զինանոցում։ Իսրայելական հեռուստաալիքներից … Read more

«Ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է»․ Վահագն Ալեքսանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է. «Լավ չհասկացա՝ հիմա ընդդիմությունը մուննաթ է գալի, որ Հայաստանում խաղա՞ղ է ու ամեն մեկն իր գործո՞վ է զբաղված:      Ասածներն ի՞նչ է, չեմ հասկանում, նեղվել են, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դո՞ւրս ենք մնացել:      Խաղաղություն բոլորին ու ամենքին»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան մի շարք ռազմական օբյեկտների

Իրանը հաստատել է Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական օբյեկտներ թիրախավորելու մասին տեղեկությունը։ Տեղական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանը թիրախավորել է Կատարի «Ալ Ուդեյդ» , Քուվեյթի «Ալ Սալեմ», ԱՄԷ-ի «Ալ Դաֆրա» ա և Բահրեյնում գտնվող ամերիկյան հինգերորդ բազաները։ Ավելին, իրանական հրթիռը հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբին։   Հետևեք մեզ նաև Telegram-ում