ՀԱՊԿ-ն կոչ է արել կարգավորել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտությունը

Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության միակ ճիշտ լուծումը քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորումն է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում։

Համլետ Մանուկյանը հավակնում է ճանաչվել տարվա լավագույն մարմնամարզիկ

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն առաջադրվել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ անվանակարգում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Անցյալ տարի 19-ամյա Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, ինչպես նաև դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։ Տարվա լավագույն մարմնամարզիկի մրցանակին հավակնում է 5 մարզիկ։ Քվեարկությունն արդեն մեկնարկել է։

«Տաղարանի» հերթական համերգի մարգարիտը՝ «Ստաբատ Մատեր»

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) հերթական համերգը առանձնանում էր իր յուրահատուկ ծրագրով. Պերգոլեզի՝ «Ստաբատ Մատեր», Նախերգանք «Տիրուհի սպասուհին» օպերայից, Վիվալդի՝ «Կոնցերտ ֆագոտի եւ նվագախմբի համար Սոլ մինոր»: Մենակատարներն էին մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, սոպրանո Գայանե Ղամբարյանը եւ ֆագոտահար Զավեն Հարությունյանը: Համերգը բավականին գեղեցիկ էր, նաեւ տպավորիչ էր … Read more

Կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով. Մասիսի համայնքապետ

Կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով. Մասիսի համայնքապետ

Բազմազավակ, երիտասարդ ընտանիքները պետական ծրագրի շրջանակում կստանան մատչելի բնակարաններ. Սամվել Կարապետյանի 5-րդ քայլը

Բազմազավակ, երիտասարդ ընտանիքները պետական ծրագրի շրջանակում կստանան մատչելի բնակարաններ. Սամվել Կարապետյանի 5-րդ քայլը

Վանաձորի ուսանողները հանդիպեցին ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

«Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» նախաձեռնությունն այս անգամ կայացավ Վանաձորի պետական համալսարանում: Հանդիպման ընթացքում ուսանողներին հնարավորություն տրվեց անմիջական շփում ունենալ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Կարևորելով նախաձեռնության այս ձևաչափը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս հանդիպումները յուրօրինակ կամուրջ են ստեղծում Եվրոպայի և Հայաստանի ակադեմիական համայնքների միջև, … Read more

Ֆրանսիական Le Point պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում X-ում

X (Twitter) սոցիալական հարթակում դարձյալ հայաստանյան քաղաքական դաշտը թիրախավորող կեղծ տեղեկություններ են տարածվում։ Առաջին հայացքից բոտային հաշիվը հրապարակել է մի տեսանյութ, որի վրա ֆրանսիական հայտնի պարբերականի անունն է՝ Le Point, իսկ դրա ենթագրերում նշվում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների 70 տոկոսը դիմել են Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար։ «Սա Ֆրանսիայի ուղիղ միջամտությունն է Հայաստանի քաղաքական … Read more