500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը

Հայաստանը կընդունի մասշտաբային միջազգային մրցաշար, Երևան կժամանեն մարզիկներ 30 երկրից։ Ապրիլի 25-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով Երևան կժամանեն Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, շիհան Դեյվիդ Փիքթլը, Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար, շիհան Ալեքսանդր Պիչկունովը և … Read more

Թուրքիայի դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով 16 մարդ է վիրավորվել

«Ազատություն». Առնվազն 16 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավում գտնվող դպրոցներից մեկի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից մեկն է, որ հարձակումն իրականացնելուց հետո ինքնասպան է եղել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ՆԳՆ–Համաշխարհային բանկ համագործակցություն․ քննարկվել են թվայնացման ծրագրերն ու հետագա քայլերը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ֆինանսական կառավարման ավագ մասնագետ, Ծրագրի ղեկավար Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է բարեփոխումների լայն շրջանակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Կողմերը քննարկել են ՆԳՆ համակարգի … Read more

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆիդանի հետ

Ապրիլի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Արտգործնախարարները քննարկել են Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հետ կապված հարցեր։ Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։ Հաքան Ֆիդանը … Read more

Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի․Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47,5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է:Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու … Read more