Պատասխան եք տալու Աստծո առաջ. Տեր Զարեհը՝ Եկեղեցու դեմ դուրս եկածներին

Տեր Զարեհ քահանա Աշուրյանըդատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի քահանաների, այդ թվում՝ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը։ «Այդ մարդիկ թող չմոռանան, որ վաղ, թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու իրենց գործած ապօրինությունների համար։ Խնդրանքս իմ քահանա եղբայրներին՝ չվախենաք, ինչպես որ չեք վախենում և քաջաբար կանգնում եք։ Մենք մեր … Read more

Մոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆ

«ՌԻԱ Նովոստի»-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն ասել է, որ Ռուսաստանը բաց է Ստամբուլում Ուկրաինայի հետ երկխոսության շարունակման համար։ «Մենք շարունակում ենք բաց մնալ երկխոսության շարունակման համար և բարձր ենք գնահատում Թուրքիայի հյուրընկալությունը», – ասել է նա։ Պոլիշչուկը հիշեցրել է, որ 2025 թվականին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Ստամբուլում բանակցությունների … Read more

ՌԴ-Ուկրաինա պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կենտրոնացած էին ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի չլուծված տարրերի վրա, ասվում է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։ «Քննարկումները տեղի են ունեցել կառուցողական և դրական մթնոլորտում և ներառել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև անմիջական շփում ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի չլուծված հարցերի, ինչպես նաև վստահության … Read more

Որտե՞ղ են մսխվում այն միլիոնավոր դրամները, որոնք պետք է ուղղվեին ձնամաքրման աշխատանքներին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով: Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ: Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս տեղումներից՝ պատրաստ չլինելով նման իրավիճակի: Որտե՞ղ … Read more

Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, երկիրը պահում են…

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում լարվածության աճի կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Տարածված հայտարարության մեջ Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը զգուշացնում է, որ Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, խաթարում են ազգային համերաշխությունը վերականգնելու ջանքերը և Սիրիան պահում են շարունակական … Read more

Հարութ Ուլոյան. Ինչ վստահությամբ է պարոն Մարուքյանը հավաստիացումներ հնչեցնում – 25 Հունվարի 2026

Էդմոն Մարուքյանը հարցապնդում է հնչեցնում, թե «երբ 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ դարձավ նախագահ, բա դրանից հետո ո՞նց էին ուզում, որ Ղարաբաղը մնար բանակցային սեղանի շուրջ» (24.01.2026)։ Նախ, «տարօրինակ» է, որ պարոն Մարուքյանը, իբր, տեղյակ չի, որ հեղաշրջման արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը հանձնել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ … Read more

ԿԲ-ն պարզաբանել է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող կանոնակարգերը

Կենտրոնական բանկն այսօր հանդես է եղել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.  «Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 21-ին հրապարակվել են և հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը․ 1.    լիցենզավորումը (թույլտվությունը) ու նշանակալից մասնակցության ձեռքբերումը կարգավորող Կանոնակարգ 7/01-ը, 2.    ընդհանուր կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանող Կանոնակարգ 7/02-ը, 3.  … Read more

Քրիստինե Վարդանյանն Ալեն Սիմոնյանին կոչ է անում չսահմանափակվել և հրապարակել նաև օնլայն խաղատների…

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած տեսանյութի մասին, որը, ըստ նրա, նվիրված էր վերջին 4,5 տարիների ընթացքում մի շարք ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայություններին։ Վարդանյանը նշել է, որ այդ տեսանյութով Սիմոնյանը փորձում էր ցույց տալ, թե իբր նրանք նիստերին չեն մասնակցում, բայց քաղաքացիների հաշվին աշխատավարձ … Read more

Տիրադավներին միանալու օպերացիան մերկանում է և մերժվում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր … Read more