Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու անդամ պետություններին՝ ամուր գործընկերության համար։ Նախարարը նշել է, որ ոլորտային բարեփոխումները ոչ միայն ներքին օրակարգի մաս են, այլև մեր իրավական դաշտը և ինստիտուտները եվրոպական չափանիշներին մոտեցնելու շոշափելի քայլ՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, … Read more

Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։Նախարարը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալացմանն ուղղված ծրագրերը։Կողմերը քննարկել են ՔԿՀ-ներում առողջ ապրելակերպի խթանման, սպորտային նախաձեռնությունների ընդլայնման և դատապարտյալների ակտիվ կյանքի վերականգնման կարևորությունը։Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց … Read more

Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրից բխող անելիքները

Նախարար Սրբուհի Գալյանի համակարգմամբ առանձնացվում են հստակ գործողություններ, ժամկետներ և պատասխանատուներ՝ ապահովելու առաջընթացը հետևյալ ուղղություններով. . Տվյալների մշակման և էթիկայի կանոնակարգերի ներդնում ՔԿԱԳ գործակալությունում,. Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության ապահովում՝ միջազգային պարտավորություններին համահունչ,. Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում պետական մարմինների կարողությունների զարգացում, իրավասու նոր մարմնի ձևավորում,. Իրավական փոխօգնության ոլորտում կառուցակարգերի կատարելագործում,. Ոլորտային միջազգային կոնվենցիաների անդամակցություն,. Մարդու իրավունքների … Read more

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպում-քննարկում է անցկացրել լրագրողների հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպում-քննարկում է անցկացրել լրագրողների հետ։ Քննարկվել են նախարարության ընթացիկ ծրագրերը, ոլորտային բարեփոխումների ուղղությունները և համագործակցության ձևաչափերը։ Նախարարը կարևորել է բաց, շարունակական և արդյունավետ համագործակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը

Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը, որն այս անգամ անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը, Արդարադատության ոլորտի թվայնացմանը, Դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, արբիտրաժի զարգացմանը և այլն:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։ Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։ Քննարկվել են նաև արդարադատության ոլորտում փորձի … Read more

Թբիլիսիում գտնվող Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։ Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի … Read more